Իմ մոլորվա՛ծ բարեկամ.
Դու կարող էիր 2018-ին փողոց փակել Նիկոլի «թավշյա հեղափոխության» համար, բայց մի քանի ամիս հետո, երբ նրա «գվարդիան» շրջափակել էր դատարանները՝ երես թեքել Նիկոլից ու «թավիշից»:
Սրանք տարիներով դասալիքների թեզերն էին բրդում, թե՝ ավտոմատի կռիվ չի, օդը, բայրաքթարը-բայրաքթարը։ Ինչպես գիտենք՝ ստի ոտքը կարճ է։ Նույնիսկ Նիկոլը ի վերջո ընդունեց, որ մենք պարտվել ենք անկազմակերպվածության պատճառով։
Առանձին անհատները, համայնքն ու հանրությունը մեզնում ուժ են այնքանով, որ իրենք չկարողանալով որևէ շարժում կատարել առաջընթացի ու կյանքի լավացման ուղղությամբ, կարողանում են խանգարել հատուկենտ նման փորձ անողներին։
Ասում են (ու գիտեմ էլ) մարդիկ երկար տեքստեր չեն կարդում: Ես էլ չեմ կարդում, եթե 2 էջից ավել է, մեր մեջ ասած: Ոչ սիրտ կա, ոչ էլ...
Բայց այս 3-4 օրվա մեջ ահագին ասելիք ու դիտարկումներ են կուտակվել...
Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։ Մենք էլ խորապես ցավում ենք, որովհետև ռուս տղերքը զոհվել են մեր հողում, մեր երեխաներին պաշտպանելիս ու մեր թշնամու գնդակից։
Հետաքրքիր է, որ այս անգամ հրապարակում մեծամասնություն են նոր մարդիկ, հատկապես շատ են երիտասարդները, իսկ կանայք ու աղջիկները առանձին գնահատականի են արժանի։
Վերևից ներքև հրահանգ է իջեցված անել հայտարարություններ, գրել ստատուսներ մոտավորապես այն մասին, որ Արցախի հանձնումով Հայաստանի Հանրապետությունը իրական անկախություն է ձեռք բերում։ Ցավոք, էս կուտը կերել են նաև որոշ ուսանողներ...